Հոկեյ. «Արարատը» երկրորդ խաղում հաղթեց Բելառուսի Մ17 հավաքականին

14:48   15 դեկտեմբերի, 2017

«Արարատ ՀԱ»-ն Բելառուսի Բարձրագույն լիգայի առաջնության շրջանակներում, պատասխան խաղում 2-1 հաշվով հաղթեց Բելառուսի Մ17 հավաքականին:

«Արարատի» կազմում աչքի ընկան Դավիթ Գրիգորյանը և Իգոր Լապշովը: Հիշեցնենք, որ առաջին խաղում «Արարատը» պարտվել էր 3-4 հաշվով:

«Արարատը» 52 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը: Հաջորդ խաղը նրանք կանցկացնեն դեկտեմբերի 18-19-ին՝ «Բրեստ-2»-ի հետ:


 



© ARMFOOTBALL.COM