Հոկեյ. Ալթիբարմակյանը գոլի հեղինակ է դարձել WHL-ի լիգայի հավաքականի դեմ խաղում

13:48   8 նոյեմբերի, 2017

Ռուսաստանի երիտասարդական հավաքականը Կանադա - Ռուսաստան սուպերսերիայի շրջանակներում երկրորդ հանդիպումն է անցկացրել WHL-ի հավաքականի հետ և հաղթել 4-3 հաշվով:

Ընդ որում, երկրորդ կեսի միջնամասում Ռուսաստանի երիտասարդական հավաքականը պարտվում էր 0-3 հաշվով, սակայն նրանք կարողացան կամային հաղթանակ տանել:

Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում 46-րդ րոպեին աչքի ընկավ Անդրեյ Ալթիբարմակյանը: Հիշեցնենք, որ առաջին խաղն ավարտվել էր կանադացիների հաղթանակով` 7-0 հաշվով:




© ARMFOOTBALL.COM