Շախմատ. Վեյկ ան Զեե. Արոնյանը բաժանեց 3-5-րդ տեղերը

22:18   29 հունվարի, 2017

Վեյկ ան Զեեում ավարտվեց շախմատային ամենամյա սուպերմրցաշարը, որին մասնակցեց նաև Լևոն Արոնյանը:

Վերջին տուրում Արոնյանը սևերով պարտվեց Դմիտրի Անդրեյկինին: Այս տուրում Ուեսլի Սոն հաղթեց Յան Նեպոմնյաշչուն, Ռադոսլավ Վոյտաշեկը` Վեյ Յիին, Լուկ վան Վելին` Պենտալա Հարիկրիշնային, Բաշխարան Ադհիբանը` Ռիչարդ Ռապորտին: Մագնուս Կառլսեն - Սերգեյ Կարյակին, Անիշ Գիրի - Պավել Էլյանով պարտիաները խաղաղ ելք ունեցան:

Արոնյանը վաստակեց 7,5 միավոր ու բաժանեց 3-5-րդ տեղերը Ադհիբանի և Վեյ Յիի հետ միասին: Լրացուցիչ ցուցանիշներով Արոնյանը 4-րդն էր: Հաղթող ճանաչվեց Սոն, ով վաստակեց 9 միավոր, Կառլսենը հետ մնաց մեկ միավորով:



© ARMFOOTBALL.COM