Շախմատ. Վեյկ ան Զեե. Լևոն Արոնյանը հաղթեց վան Վելիին ու ընդհուպ մոտեցավ առաջատարին

22:19   28 հունվարի, 2017

Հոլանդական Վեյկ ան Զեեում շարունակվում է շախմատային ամենամյա սուպերմրցաշարը, որին մասնակցում է նաև Լևոն Արոնյանը:

Նախավերջին` 12-րդ տուրում Արոնյանը սպիտակներով հաղթեց հոլանդացի Լուկ վան Վելիին: Այս տուրում Մագնուս Կառլսենը հաղթեց Պավել Էլյանովին, մյուս պարտիաները խաղաղ ելք ունեցան:

Վերջին տուրից առաջ աղյուսակը միանձնյա գլխավորում է Ուեսլի Սոն, Արոնյանը, ինչպես նաև Կառլսենն ու Վեյ Յին հետ են մնում կես միավորով:

Վերջին` 13-րդ տուրում Արոնյանը սևերով կխաղա Դմիտրի Անդրեյկինի հետ:



© ARMFOOTBALL.COM