Շախմատ. Վեյկ ան Զեե. Արոնյանը ոչ-ոքի խաղաց առաջատարի հետ

23:30   24 հունվարի, 2017

Հոլանդիայում շարունակվում է շախմատային ամենամյա սուպերմրցաշարը, որին մասնակցում է նաև Լևոն Արոնյանը:

9-րդ տուրում Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց միանձնյա առաջատար Ուեսլի Սոյի հետ: Այս տուրում Մագնուս Կառլսենը հաղթեց Լյուկ վան Վելիին, մյուս պարտիաները խաղաղ ելք ունեցան:

9 տուրից հետո աղյուսակը շարունակում է գլխավորել Սոն` վաստակած 6 միավորով: Կառլսենը, Վեյ Յին ու Պավել Էլյանովը հետ են մնում կես միավորով, Արոնյանն ունի 5 միավոր և Սերգեյ Կարյակինի ու Բաշկարան Ադհիբանի հետ միասին բաժանում է 5-7-րդ տեղերը:

Չորեքշաբթի օրը կայանալիք 10-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա հունգարացի Ռիչարդ Ռապորտի հետ:



© ARMFOOTBALL.COM