Շախմատ. Վեյկ Ան Զեե. Արոնյանը կիսեց միավորը Վեյ Յիի հետ

00:52   16 հունվարի, 2017

Վեյկ ան Զեեում շարունակվում է շախմատային ամենամյա մրցաշարը, որին մասնակցում է նաև Լևոն Արոնյանը:

Երկրորդ տուրում մեր շախմատիստը սպիտակներով ոչ-ոքի խաղաց չինացի Վեյ Յիի հետ: Այս տուրում Մագնուս Կառլսենը հաղթեց Ռադոսլավ Վոյտաշեկին, Պենտալա Հարիկրիշնան` Բաշկարան Աբիհանին, Պավել Էլյանովն էլ` Լյուկ վան Վելլիին: Մյուս պարտիաները խաղաղ ելք ունեցան:

2 տուրից հետո աղյուսակը 100 տոկոսանոց արդյունքով գլխավորում է Էլյանովը, Կառլսենը և Հարիկրիշնան հետ են մնում կես միավորով, իսկ Արոնյանը ևս 6 շախմատիստների հետ վաստակել է 1 միավոր:

Երկուշաբթի օրը կայանալիք երրորդ տուրում Արոնյանը սևերով կխաղա Աբդիհանի հետ:



© ARMFOOTBALL.COM