Օլիմպիական չեմպիոններ Արթուր Ալեքսանյանն ու Միհրան Հարությունյանը Երևանի պատվավոր քաղաքացի են դարձել

21:15   5 հոկտեմբերի, 2016

Երևանի ավագանու արտահերթ նիստի արդյունքում որոշում է ընդունվել «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհել օլիմպիական չեմպիոններ Արթուր Ալեքսանյանին և Միհրան Հարությունյանին, հայտնում է aysor.am-ը:

Բացի այդ, «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում է շնորհվել նաև ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մեծահասակների պոլիկլինիկայի բժիշկ-ռևմատոլոգ Սառա Եսայանին:

Կոչումները կհանձնվեն Երևանի ծննդյան օրը՝ հոկտեմբերի 8-ին:

 



© ARMFOOTBALL.COM