Մարմնամարզություն. Հարություն Մերդինյանը` Եվրոպայի չեմպիոն

13:30   29 մայիսի, 2016

Շեվյցարական Բեռնում շարունակվում է մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը: Այսօր տեղի են ունենում առանձին գործիքների վրա վարժությունների եզրափակիչները:

Նժույգի վրա վարժությունում գերազանց հանդես եկավ Հարություն Մերդինյանը: Նա իր կատարման համար ստացավ 15,366 միավոր ու գերազանցեց բոլորին` դառնալով Եվրոպայի չեմպիոն:

Սա անկախ Հայաստանի պատմության մեջ մարմնամարզության առաջին ոսկե մեդալն է Եվրոպայի առաջնությունում: Նախկինումնույն Մերդինյանը դարձել էր Եվրոպայի փոխչեմպիոն ու բրոնզե մեդալակիր, այս տարի առաջին անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն:



© ARMFOOTBALL.COM