Արտյոմ Խաչատուրյան. «Լուրեր կային, որ Բետեն, Լոմբեն ու Նդումբուկը իրենց անձնագրային տարիքից մի քանի տարով մեծ էին» (VIDEO)

11:24   27 փետրվարի, 2015

Ռուսական «Կվազար» ակումբի նախագահ Արտյոմ Խաչատուրյանը, ով նախկին սլեկցիոն աշխատանք է կատարել Մոսկվայի ու Նալչիկի «Սպարտակում», իսկ այժմ նաև Երևանի «Ուլիսի» սելեկցիոն բաժնի ղեկավարն է, մասնակցել է ռուսական հեղինակավոր sports.ru կայքի վիդեոկոնֆերանսին, որտեղ պատասխանել է ընթերցողների հարցերին:

Դրանցից մեկում նրան հարցրել են, թե արդյոք դարպասապահ Ապուլա Բետեն չի կարող օգտական լինել Հայաստանի ազգային հավաքականին, ինչին Խաչատուրյանը բացասական պատասխան է տվել:

- Ապուլա Բետեին պատանի տարիքում, պատանին կարելի է չակերտների մեջ գրել, բերեցին Հայաստան: Մի հատված եղավ, երբ նա լավ խաղ ցուցադրեց Փյունիկում և պատանեկան հավաքականում: Հավաքականն այդ ժամանակ նույնիսկ դուրս եկավ Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆ.: Լուրեր կային, որ նա իր տարիքից մեծ էր վեց տարով, այնպես ինչպես օրինակ Փյունիկի մյուս լեգեոներներից երկուսը Կառլ Լոմբեն ու Բալեբ Բա Նդումբուկը: Նրանք եկան, խաբեցին ում կարող էին, աշխատեցին իրենց գումարները և գնացին: Կարծում եմ, նրանք հիմա վաղուց հանգստանում են կամ զբաղված են նրանով, ինչով զբաղվում են վետերանները.փորձում են որքան հնարավոր է շատ գումար աշխատել,- նշել է Խաչատուրյանը:

Ավելացնենք, որ ըստ անձնագրի Ապուլա Բետեն այժմ 28 տարեկան է:

Վիդեոկոնֆերանսը` ամբողջությամբ.



© ARMFOOTBALL.COM