Շախմատ. Վեյկ ան Զեե. Արոնյանը տարավ առաջին հաղթանակը մրցաշարում

20:50   20 հունվարի, 2015

Վեյկ ան Զեեում շարունակվում է շախմատային ամենամյա սուպերմրցաշարը, որին մասնակցում է նաև Լևոն Արոնյանը:

Մեր շախմատիստը 9-րդ տուրում տարավ իր առաջին հաղթանակը մրցաշարում: Նա սպիտակներով պարտության մատնեց վրացի Բահադուր Ջոբավային:

Այս տուրում Մագնուս Կառլսենը ուժեղ գտնվեց Թեմուր Ռաջաբովից, իսկ Ուեսլի Սո - Մաքսիմ Վաշյե-Լագրավ, Ռադոսլավ Վոյտաշեկ - Վասիլի Իվանչուկ պարտիաները խաղաղ ելք ունեցան: Մյուս երեք պարտիաները ընթացքի մեջ են:

Արոնյանը վաստակեց 4 միավոր ու այժմ զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը: Վաղը կայանալիք 10-րդ տուրում Արոնյանը սևերով կխաղա Ռաջաբովի դեմ:



© ARMFOOTBALL.COM