Sport-Express. Հարոյանը կտեղափոխվի «Ռոստով»

17:18   25 դեկտեմբերի, 2013

Ռուսական «Ռոստովը» մինչև նոր տարին ձեռք կբերի Երևանի «Փյունիկի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանին, տեղեկացնում է Спорт-Экспресс-ը:

Հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է նաև Մոսկվայի «Սպարտակը», սակայն «կարմիր-սպիտակներն» այժմ չեն դիտարկում նրան որպես մեկնարկային կազմի խաղացող: Այդ պատճառով էլ 21-ամյա ֆուտբոլիստը ընտրել է «Ռոստովի» տարբերակը, որպեսզի մշտական խաղային պրակտիկա ունենա:



© ARMFOOTBALL.COM