Արման Քարամյանը աչքի է ընկել «Դինամո-2»-ի դեմ խաղում

11:41   4 նոյեմբերի, 2012

Ռումինիայի առաջին դիվիզիոնի առաջնության 11-րդ տուրում «Բուֆտեան» սեփական հարկի տակ 2:4 հաշվով պարտվել է Բուխարեստի «Դինամո-2»-ին:

Դաշտի տերերի կազմում առաջին գնդակը խփել է Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Արման Քարամյանը, ով գրավել է մրցակցի դարպասը 83-րդ րոպեին:

Հիշեցնենք, որ Արմանի եղբայրը` Արտավազդ Քարամյանը, ով նույնպես ելույթ է ունենում ռումինական այս թիմի կազմում, նախորդ տուրում դարձել էր դուբլի հեղինակ:



© ARMFOOTBALL.COM