Սերգեյ Մովսիսյան. «Շատ մեծ հաճույք ենք ստանում թիմում միասին խաղալուց»

15:05   12 սեպտեմբերի, 2012

Շախմատի Հայաստանի հավաքականի կազմում առաջին անգամ Համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն հռչակվեց թիմի երկրորդ համար Սերգեյ Մովսիսյանը  NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է իր հետագա պլաններին:

- Սերգեյ, հավաքականում Ձեր ընդգրկվելուց հետո, թիմն ավելի՞ է ուժեղացել։

- Շատ դժվար հարց է։ Կարծում եմ, որ հավաքականի կազմն առանց ինձ ևս շատ ուժեղ էր, բայց ինձնով մի քիչ ավելի ուժեղացանք: Մենք մեզ առանձին չենք հաշվում՝ ով է ավելի ուժեղ, ով ավելի թույլ։ Մենք աշխատում ենք որպես թիմ և մեր հիմնական ուժը դրա մեջ է:

- Անհատական մրցաշարերում Լևոն Արոնյանից բացի մեր հավաքականի շախմատիստները հազվադեպ են տիտղոսներ նվաճում։ Սակայն թիմում ամեն ինչ այլ կերպ է ստացվում։ Ո՞րն է պատճառը։

- Երևի դա է հիմնական տարբերությունը, ինչպես Գաբրիել Սարգսյանը նշեց՝ իր անհատական արդյունքներն այդքան բարձր չեն, ինձ մոտ էլ է այդպես։ Մենք երևի միասին ուժեղանում ենք։ Շատ մեծ հաճույք ենք ստանում միասին թիմում խաղալուց։ Կարող է՝ դա էլ է պատճառը:

Շատ են նայում անհատական արդյուքններին, և կարծում են, թե չորս ուժեղ խաղացող նստած են միասին՝ պետք է անպայման լավ արդյունքի հասնեն մյուս հավաքականներում, բայց թիմյին ոգին շատ կարևոր է, և մեր հավաքականը շատ լավ է ապացուցում դա:



© ARMFOOTBALL.COM