Զլատան Իբրահիմովիչի հաջորդ կանգառը «Մանչեսթեր Սիթի՞ն է»

19:32   14 մայիսի, 2012

Ինչպես տեղեկացնում է Tuttomercatoweb-ը, իտալական «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»:

Այդպիսի որոշման հիմքում ընկած կարող է լինել Զլատան Իբրահիմովիչի դժգհությունն ընթացիկ մրցաշրջանից, քանի որ միլանյան ակումբը ոչ մի մրցանակ չնվաճեց, ինչպես նաև շվեդ ֆուտբոլիստի և թիմի գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրիի լարված հարաբերությունները:

Սկզբում խոսակցություններ էին պտտվում, որ Զլատանը կարող է միանալ Մադրիդի «Ռեալին», բայց ֆուտբոլիստը ցանկանում է իր ուժերն ավաելի շատ փորձել Անգլիայում, իսկ «քաղաքաբնակները» հիմնական գնորդներն են համարվում:

Իբրահիմովիչի գործակալը արդեն սկսել է պատրաստել համապատասխան փաստաթղթերը, որպեսզի «ռոսսոներիների» փոխնախագահ Ադրիանո Գալիանիի հետ քննարկի իր հաճախորդի հետագա պլանները:



© ARMFOOTBALL.COM