110 միլիոն եվրո. Սանչոյի տրանսֆերի համար պայքարում ֆավորիտ կա

22:41   26 մարտի, 2020

«Մանչեսթեր Յունայթեդը» ներկայումս գլխավոր ֆավորիտն է Դորտմունդի «Բորուսսիայի» եզրային հարձակվող Ջեյդոն Սանչոյին ձեռք բերելու պայքարում:

The Independent-ը գրում է, որ գերմանական ակումբը պատրաստ է վաճառել 20-ամյա ֆուտբոլիստին: Սպասվում է, որ նրանք պահանջելու են 110 միլիոն եվրո:

Անգլիացու համար պայքարում են նաև «Լիվերպուլն» ու «Չելսին»:

«Մանչեսթեր Սիթիի» սանը Բունդեսլիգայի ընթացիկ առաջնության 23 խաղում դարձել է 14 գոլի ու 15 գոլային փոխանցման հեղինակ:



© ARMFOOTBALL.COM