Marca. Հայտնի է «Ռեալի» գլխավոր տրանսֆերային նպատակը

22:56   24 մարտի, 2020

Մադրիդի «Ռեալը» մտադիր է ամռանն ուժեղացնել հարձակման գիծը: Marca-ն վստահեցնում է, որ «սերուցքայինների» գլխավոր տրանսֆերային նպատակն է դարձել Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը:

Իսպանական ակումբի ամենացանկալի տրանսֆերը նախկինի պես ՊՍԺ-ի ռմբարկու Կիլիան Մբապեն է, սակայն Մադրիդում նրա գործարքը չափազանց թանկ և անհնարին են համարում: Այդ պատճառով նրանք որոշել են կենտրոնանալ 19-ամյա նորվեգացու թեկնածության վրա:

Հիշեցնենք, որ Հոլանդը հունվարին է «Ռեդ Բուլ Զալցբուրգից» տեղափոխվել «Բորուսսիա»: Բունդեսլիգայի 8 խաղում նա 9 գոլ է խփել ու 2 գոլային փոխանցում կատարել:



© ARMFOOTBALL.COM