Կարապետյանի ու Վարդանյանի թիմակիցը` ՌՊԼ-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ

18:02   24 մարտի, 2020

«Սոչիի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինը ճանաչվել է Ռուսաստանի առաջնության մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Մրցաշարի թվիթերյան էջը հայտնում է, որ ռուս խաղացողի օգտին են քվերակել երկրպագուները և մասնագետները:

Հարձակվողն իր նոր թիմի կազմում 4 խաղում 3 գոլ է խփել ու 1 գոլային փոխանցում կատարել: Այդ հանդիպումներում «Սոչին» 3 հաղթանակ է տոնել ու հեռացել վտանգավոր գոտուց:

Հիշեցնենք, որ «Սոչիի» կազմում են հանդես գալիս Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներ` Ալեքսանդր Կարապետյանը և Էրիկ Վարդանյանը:



© ARMFOOTBALL.COM