«Ուզում եմ «Արսենալի» հետ հաղթել Չեմպիոնների լիգան և դառնալ ակումբի լեգենդը». Մարտինելլի

01:03   24 մարտի, 2020

«Արսենալի» հարձակվող Գաբրիել Մարտինելլին պատմել է իր գլխավոր նպատակների մասին:

«Ուզում եմ «Արսենալի» հետ հաղթել Չեմպիոնների լիգան և այլ, բազմաթիվ տիտղոսներ նվաճել: Այդպես կուրախացնեմ մեր թիմի երկրպագուներին, նրանք արժանի են դրան: Նույնը նաև ակումբի աշխատակիցները:

Ցանկանում եմ փոխհատուցել «Արսենալին» այն ամենի համար, ինչ ինձ համար արել են, և դառնալ ակումբի լեգենդը»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում FourFourTwo-ն:

Նշենք, որ 18-ամյա բրազիլացին ընթացիկ մրցաշրջանի 26 խաղում դարձել է 10 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:



© ARMFOOTBALL.COM