Մահացել է հետխաղյա 11-մետրանոցները հորինած մարդը

23:38   23 մարտի, 2020

93 տարեկան հասակում մահացել է Յոսեֆ Դագանը: Այդ մասին տեղեկանում ենք Իսրայելի ֆուտբոլի ֆեդերացիայից: Դագանը հայտնի է դարձել հաղթողին հետխաղյա 11-մետրանոցներով որոշելու կանոնը հորինելով:

1968 թվականին նա դիտել է Օլիմպիական խաղերի քառորդ եզրափակչի Իսրայել – Բուլղարիա հանդիպումը, որն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով: Վիճակահանության արդյունքում հաղթանակը շնորհվել է բուլղարացիներին: Դագանը որոշել է միջոց գտնել, որպեսզի այսուհետ նման դեպքերում հաղթողը որոշվի մրցակցային պայմաններում:

1969 թվականին նա նոր նախագծով դիմել է IFAB-ին, որը պատասխանատու է ֆուտբոլում նոր կանոնների կիրառման հարցում: 1970 թվականին նոր օրենքը սկսել է գործել:

Առաջին անգամ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշար է նշանաշվել «Մանչեսթեր Յունայթեդի» և «Հալ Սիթիի» միջև գավաթային մրցավեճում, որում հաղթել են «կարմիր սատանաները»:



© ARMFOOTBALL.COM