Մեսսին աշխարհի ամենամեծ գումար ստացող ֆուտբոլիստն է. Թոփ-3-ն անհասանելի է

01:24   24 մարտի, 2020

France Football-ը հաշվարկել է աշխարհի ամենամեծ եկամուտ ունեցող ֆուտբոլիստների գումարները: Գումարը կազմվել է աշխատավարձից, իմիջային իրավունքներից պարգևավճարներից և գովազդներից:

Առաջին տեղում է «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին, ով վերջին մեկ տարվա ընթացքում վաստակել է 131 միլիոն եվրո:

Արգենտինացուն հաջորդում է «Յուվենտուսի» ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն: Պորտուգալացին մեկ տարում ստացել է 118 միլիոն եվրո:

Եռյակը եզրափակում է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը` 95 միլիոն եվրո:

Ուշագրավ է, որ չորրորդ տեղը զբաղեցնող Գարեթ Բեյլը («Ռեալ Մադրիդ») հսկայական տարբերությամբ զիջում է լավագույն եռյակին: Ուելսցին վաստակել է 38,7 միլիոն եվրո:



© ARMFOOTBALL.COM