ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի եզրափակիչները հետաձգվեցին

22:47   23 մարտի, 2020

ՈւԵՖԱ-ն հայտարարել է, որ որոշում է կայացրել կորոնավիրուսի պատճառով հետաձգել Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի եզրափակիչները:

Նոր ժամկետները դեռ որոշված չեն: Ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ, որը պետք է դիտարկի տարբերակները:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ եզրափակիչները կարող են կայանալու հունիսի վերջին:

Նշվում է, որ հետաձգվել է նաև կանանց Չեմպիոնների լիգայի եզրափակիչը:

Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ն մեկ տարով հետաձգել է Եվրոպայի առաջնությունը:



© ARMFOOTBALL.COM