Ձյուբա. «Իմաստուն եմ դարձել, «Կախարդն» եմ, Գերալթը` Ռիվիից»

21:38   23 մարտի, 2020

«Զենիթի» հարձակվող Արտյոմ Ձյուբան ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում հերթական զավեշտալի հայտարարությունն է կատարել:

- Արտյոմ, մեզ թվում է, թե դուք մի փոքր ծերացել եք:

- Միայն թվում է: Ես իմաստուն եմ դարձել: Պարզապես «Կախարդն» եմ,  Գերալթը` Ռիվիից:

- Թալիսման ունե՞ք:

- Այո, ապարանջան «Կախարդից»: Չէ որ Գայլերի դպրոցից եմ:

 

Ռուս ֆուտբոլիստը նաև հայտարարել է, որ մեծ հաճույքով կխաղար «Գահերի խաղի» նախապատմության մասին նոր սերիալում:

Հիշեցնենք, որ «Կախարդը»  լեհ Անջեյ Սապկովսկու մեծ ճանաչում ունեցող գրքերի շարքի գլխավոր հերոսն է: Մութ-ֆենտզի ժանրի գրքերի հիման վրա Նետֆլիքսը նկարահանել է նոր սերիալ:



© ARMFOOTBALL.COM