«Բարսելոնան» առաջարկել է 70 միլիոն, Սեմեդուին և Վիդալին. «Ինտերը» պատասխանել է

18:32   23 մարտի, 2020

«Բարսելոնան» նոր քայլեր է ձեռնարկել «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի տրանսֆերը գնելու համար: Արգենտինացու հրաժարագինը հուլիսին կազմելու է 111 միլիոն եվրո, սակայն կատալոնացիները մտադիր են մինչև այդ պայմանավորվել միլանցիների հետ, որպեսզի նաև ամբողջ գումարը միանգամից չվճարեն:

Ինսայդեր Նիկոլո Սկիրան տեղեկացնում է, որ «բլաուգրանան» 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց առաջարկել է 70 միլիոն եվրո, ինչպես նաև պաշտպան Նելսոն Սեմդեուին ու կիսապաշտպան Արտուրո Վիդալին: Այդուհանդերձ, «ներաձուրին» մերժումով է պատասխանել:

«Բարսելոնան» պատրաստ է Մարտինեսին տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ վճարել: Հրաժարագնի ակտիվացումը վերջին տարբերակն է:



© ARMFOOTBALL.COM