Չելլինո. «Ընթացիկ մրցաշրջանում այլևս չի կարելի ֆուտբոլ խաղալ»

18:55   22 մարտի, 2020

«Բրեշիայի» նախագահ Մասսիմո Չելլինոն կտրուկ է արտահայտվել ընթացիկ մրցաշրջանը շարունակելու մասին:

«Կան ֆուտբոլից շատ ավելի կարևոր բաներ: Պետք է մտածել ոչ թե մրցաշրջանը շարունակելու, այլ ողջ մնալու մասին: Ֆուտբոլը պետք է տեղափոխվի հաջորդ մրցաշրջան: Ես չեմ հավատում հրաշքներին: Դա է իրականությունը պարոնայք: Սա ժանտախտ է:

Ընթացիկ մրցաշրջանում այլևս չի կարելի խաղալ: Ոմանք դեռ չեն հասկանում, թե ինչ է կատարվում: Սա ավելի վատ է քան վիրուսը»,- իտալացու խոսքերն է փոխանցում gianlucadimarzio.com-ը:

Նշենք, որ Իտալիայում գրեթե 54 հազար մարդ է վարակվել կորոնավիրուսով: Նրանցից մոտ 5 հազարը մահացել են:  



© ARMFOOTBALL.COM