Մխիթարյան, Կապարոս, Բերեզովսկի, Կարանկա, Սելադես. Խինես Մելենդեսը շնորհավորանքներ է ստանում 70-ամյակի առթիվ (VIDEO)

17:45   22 մարտի, 2020

Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը դարձավ 70 տարեկան:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեսանյութ է հրապարակել, որտեղ Մելենդեսին շնորհավորում են հայկական և իսպանական ֆուտբոլի հայտնի ֆուտբոլային գործիչներ, նախկին ֆուտբոլիստներ ու պաշտոնյաներ՝ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը, Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին, Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Այտոր Կարանկան, Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսը, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը, Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Ալբերտ Սելադեսը, «Վալենսիայի» ֆիզպատրաստության մարզիչ Խավյեր Մինյանոն և ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը:



© ARMFOOTBALL.COM