Կորոնավիրուսից մահացել է Մադրիդի «Ռեալի» նախկին նախագահը

13:00   22 մարտի, 2020

76 տարեկան հասակում մահացել է Մադրիդի «Ռեալի» նախկին նախագահ Լորենսո Սանսը: Օրեր առաջ Սանսը հոսպիտալացվել էր բարձր տաքությամբ, կորոնավիրուսի թեստը դրական պատասխան էր տվել: 

Սանսին տեղափոխել էին վերակենդանացման բաժին, սական նրա կյանքը փրկել չի հաջողվել: 

Լորենսո Սանսը եղել է «Ռեալի» նախագահը 1995-2000թթ.-ին: Նրա նախագահության օրոք ակումբը երկու անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի հաղթողի կոչումը (1998-ին և 2000-ին), սակայն ակումբը պարտքեր է կուտակել, և 2000թ.-ի ամռանը Սանսը նախագահական ընտրություններում պարտվել է Ֆլորենտինո Պերեսին:

Մադրիդի «Ռեալը» ցավակցական ուղերձ է հղել Լորենսո Սանսի մահվան հետ կապված:



© ARMFOOTBALL.COM