Դիբալան վարակվել է կորոնավիրուսով

22:39   21 մարտի, 2020

«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան հայտարարել է, որ վարակվել է  կորոնավիրուսով:

«Բոլորին ցանկանում եմ տեղեկացնել, որ Օրիանայի հետ (ֆուտբոլիստի ընկերուհին-խմբ.) կորոնավիրուսի թեստ ենք հանձնել, և այն դրական պատասխան ունի: Բարեբախտաբար, մեզ հիանալի ենք զգում: Շնորհակալ եմ ուշադրության համար»,- Instagram-ում գրել է արգենտինացին:

Ավելի վաղ կորոնավիրուսով վարակվել էին «Յուվենտուսի» պաշտպան Դանիելե Ռուգանին և կիսապաշտպան Բլեզ Մատյուիդին:



© ARMFOOTBALL.COM