Լեգենդար մարզիկի հայտարարությունը խելահեղ վիճակագրություն հաշվարկելու առիթ է դարձել

15:58   20 մարտի, 2020

Reddit-ի օգտատեր Ժոզեֆ Սմոլինսկին հաշվել է, թե լեգենդար հոկեյիստ Ուեյն Գրետցիկն քանի հոթ-դոգ է կերել իր կարիերայի ընթացքում:

«Ուեյնը հայտարարեց, որ ամեն խաղի ընթացքում 4 հոթ-դոգ է կերել: Ես դա հիմք եմ ընդունել վիճակագրության համար: Այդ հաշվարկում եմ ներառել նաև այն երեկոն, երբ նա Մոնրեալում 48 հոթ-դոգ է պատվիրել»,- գրել է օգտատերը:

Արդյունքում, հաշվարկվել է, որ կանադացին իր կարիերայի ընթացքում 7 224 հոթ-դոգ է կերել, որոնցից 6 780` NHL-ում հանդես գալու ժամանակ:

59-ամյա մարզիկը տարեկան միջինը 341,7 հոթ-դոգ է կերել:

Նաև հաշվարկվել է, որ «Էդմոնթոնում» Գրետցկին կերել 3 264 հոթ-դոգ, «Լոս-Անջելեսում»` 2 369, «Նյու-Յորք Ռեյնջերսում»` 996, իսկ «Սենթ-Լուիսում»` 124:

Նշենք, որ բազմաթիվ վարկածներով Գրետցկին համարվում է բոլոր ժամանակների լավագույն հոկեյիստը: 



© ARMFOOTBALL.COM