Իմմոբիլե. «Մեսսիին հարցրեցի` ինչու է որդուն անվանել Չիրո»

18:25   19 մարտի, 2020

«Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբբիլեն պատասխանել է Լիոնել Մեսսիի ու Կրիշտիանու Ռոնալդուի նկատմամբ իր վերաբերմունքի մասին հարցին:

«Կցանկանայի մարզաշապիկներով փոխանակվել Մեսսիի հետ: Ռոնալդուի հետ արդեն փոխանակվել եմ, երբ խաղում էինք «Յուվենտուսի» դեմ:

Ճիշտ է` Լեոյի հետ մեկ անգամ արդեն հանդիպել եմ, երբ Իտալիա – Արգենտինա ընկերական խաղն էր, բայց նա չէր մասնակցում հանդիպմանը: Մենք լուսանկարվեցինք և ես հարցերեցի, թե ինչու է իր որդուն անվանել Չիրո»,- 30-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

Հիշեցնենք, որ Չիրոն Մեսսիի երրորդ որդին է, որը 2 տարեկան է:



© ARMFOOTBALL.COM