ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Հայաստանի հավաքականի ընկերական հանդիպումները չեն կայանա

15:46   16 մարտի, 2020

Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածումը աշխարհի բազմաթիվ երկրներում և անվտանգության նկատառումներից ելնելով՝ մարտի 26-ին նախատեսված Ուզբեկստան-Հայաստան և մարտի 30-ին նախատեսված Ղազախստան-Հայաստան ընկերական հանդիպումները չեն կայանա: Այդ մասին գրում է ՀՖՖ-ի կայքը:

Վաղը՝ մարտի 17-ին, ՈՒԵՖԱ-ի կողմից կլինի հայտարարություն իր հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերի վերաբերյալ:

Ամենայն հավանականությամբ, կհետաձգվեն նաև Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի՝ մարտին կայանալիք հանդիպումները:



© ARMFOOTBALL.COM