ArmenPress. Լևոն Արոնյանի կինն ավտովթարի է ենթարկվել. վիճակը ծանր է

12:34   15 մարտի, 2020

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի կինը` Արիանե Կաոիլին, ավտովթարի է ենթարկվել:

«Արմենպրես»-ն այդ մասին իմացել Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Դեպքը տեղի է ունեցել Սեբաստիա փողոցի վրա: Կաոիլիի վարած մեքենան բախվել է բետոնե հենասյանը:  Նա այժմ հիվանդանոցում է:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունն էլ հայտնում է, մարտի 15-ին, ժամը 00:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճի մոտակայքում գտնվող կամրջի տակ տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Սեբաստիայի փողոցի և Իսակովի պողոտայի խաչմերուկի մոտակայքում՝ կամրջի տակ, «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արիանե Կ.) բախվել է կամրջի հենասյանը:  Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ով հոսպիտալացվել է «Աստղիկ»  ԲԿ:

Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:



© ARMFOOTBALL.COM