Լեգենդար Մարտեն Ֆուրկադը որոշել է ավարտել կարիերան

00:29   14 մարտի, 2020

Ֆրանսիացի բիաթլոնիստ Մարտեն Ֆուրկադը որոշել է ավարտել կարիերան։

31-ամյա ֆուրկադն իր թվիթերյան էջում գրել է, որ հեռանալու ժամանակն է։

Նշենք, որ նա հնգակի օլիմպիական չեմպիոն է և 13-ակի աշխարհի չեմպիոն։ Նա առաջինն է, ով հաղթել է Աշխարհի գավաթը 7 անգամ անընդմեջ։ Ընդհանուր առմամբ, ունի աշխարհի առաջնությունների 28 մեդալ և 26 փոքր բյուրեղյա գլոբուսներ։

Կարիերայի ընթացքում մասնակցել է Աշխարհի գավաթի 149 մրցման՝ տանելով 82 հաղթանակ։

Նշենք, որ ֆուրկադը 2019/20 մրցաշրջանում կարող է իր կարիերայի վերջին տիտղոսը նվաճել՝ մասնակցելով Աշխարհի գավաթի մրցաշարին։ Հաղթողը կորոշվի վաղը՝ մարտի 14-ին։



© ARMFOOTBALL.COM