ԵԼ. ՄՅՈւ-ն ջախջախեց ԼԱՍԿ-ին, «Բազելը» և «Բաշաքշեհիրը» հաղթանակ տարան (VIDEO)

00:45   13 մարտի, 2020

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչում կայացան մի շարք հանդիպումներ։

«Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս մրցեց ավստրիական ԼԱՍԿ-ի հետ և հաղթեց 5-0 հաշվով։

28-րդ րոպեին Օդիոն Իգալոն բացեց հաշիվը, 58-րդ րոպեին դենիել Ջեյմսը կրկնապատկեց այն, 82-րդ րոպեին Խուան Մատան հաշիվը դարձրեց խոշոր, ավելացված 2-րդ րոպեին Մեյսոն Գրինվուդը խփեց իր թիմի 4-րդ գոլը, իսկ մեկ րոպե անց Անդրեաս Պերեյրան հաշիվն էլ ավելի ջախջախիչ դարձրեց։

«Այնտրախտ» - «Բազել»՝ 0-3․ գոլերը՝ Կամպո՝ 27, Բուկա՝ 73, Ֆրայ՝ 85

«Բաշաքշեհիր» - «Կոպենհագեն»՝ 1-0․ գոլը՝ Վիշչա՝ 88

Պատասխան խաղերը նախատեսված են մարտի 19-ին։



© ARMFOOTBALL.COM