Սիմեոնե. «Օբլակն աշխարհի լավագույն դարպասապահն է. նա արդյունք է ապահովում, ինչպես Մեսսին»

14:24   12 մարտի, 2020

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն «Լիվերպուլի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում հաղթական արտագնա խաղից (3:2, լ.ժ.) հետո գովեստի խոսքեր է ասել իր թիմի դարպասապահ Յան Օբլակի մասին:

«Անկասկած` Օբլակն աշխարհի լավագույն դարպասապահն է: Նա անհավական կարևորություն ունի մեզ համար:

Նրա նշանակությունն այնպիսին է, ինչպես Մեսսին «Բարսելոնայի» համար: Նա մեզ համար արդյունք է ապահովում, ինչպես Լեոն` «Բարսայի»»,- արգենտինացու խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Նշենք, որ «Էնֆիլդում» սլովենացին 9 սեյվ է կատարել:



© ARMFOOTBALL.COM