Հայաստանի գավաթ. «Նոան» Տատաևի գոլի շնորհիվ հաղթեց «Ուրարտուին» (VIDEO)

20:01   11 մարտի, 2020

Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Ուրարտուն» հյուրընկալվելիս մրցեց «Նոայի» հետ և զիջեց նվազագույն հաշվով։

Խաղի միակ գոլը 29-րդ րոպեին հեղինակեց Ալան Տատաևը՝ գլխի հարվածով բացելով հաշիվը։ Նշենք, որ վերջնամասում՝ 86-րդ րոպեին «Նոայից» երկրորդ դեղին քարտով հեռացվեց Սանա Գոմեսը։

Նշենք, որ թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 22-ին։ 



© ARMFOOTBALL.COM