«Ռոմային» թույլ չեն տվել ժամանել Իսպանիա

17:28   11 մարտի, 2020

«Ռոման» մտադիր է եղել մեկնել Իսպանիա, Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Սևիլյայի» դեմ արտագնա խաղին:

Իտալական ակումբը հայտնում է, որ նրանց ինքնաթիռը թույլտվություն չի ստացել վայրէջք կատարել Սևիլյայում:

Քիչ հետո ավելի շատ մանրամասներ հայտնելու է ՈւԵՖԱ-ն:

«Սևիլյա» – «Ռոմա» խաղը նախանշված է մարտի 12-ին: Ամենայն հավանականությամբ, այն կհետաձգվի կորոնավիրուսի պատճառով:



© ARMFOOTBALL.COM