Կորոնովիրուսի պատճառով Չեմպիոնների լիգայի խաղը կանցնի առանց հանդիսականների

00:55   4 մարտի, 2020

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Վալենսիա» – «Ատալանտա» պատասխան հանդիպումը (առաջինը` 1:4) կանցնի առանց հանդիսականների: Այդ մասին հայտարարել է Իսպանիայի առողջապահության նախարար Սալվադոր Իլյա Ռոկան, գրում է ESPN-ը:

Նման որոշման պատճառ է դարձել կորոնավիրուսը: Նույն պատճառով առանց հանդիսականների է անցկացվելու նաև Իսպանիայում կայանալիք մեկ այլ եվրագավաթային հանդիպում` Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Խետաֆե» – «Ինտեր» մրցավեճը:

Նշվում է, որ նախարարությունը խորհուրդ էր տվել դատարկ տրիբունաներով անցկացնել նաև «Բարսելոնա» – «Նապոլի» և «Սևիլյա» – «Ռոմա» խաղերը, սակայն այս պահին երկրպագուների ներկայությունը արգելված չէ:



© ARMFOOTBALL.COM