Փոփոխություն Հայաստանի գավաթի կիսաեզրափակչի խաղացանկում

19:19   3 մարտի, 2020

«Ուրարտուի» պաշտոնական կայքը` հղում կատարելով ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման կոմիտեն տեղեկացնում է, որ հանդիպումների հեռարձակման նկատառումներից ելնելով փոխվել է Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ «Ուրարտու» - «Նոա» առաջին հանդիպման ժամը։

17։30-ի փոխարեն հանդիպումը կմեկնարկի ժամը 18։00-ին։

Հավելենք, որ Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ «Ուրարտու» - «Նոա» առաջին հանդիպումը կկայանա մարտի 11-ին՝ «Ուրարտու» մարզադաշտում։ Իսկ պատասխան հանդիպումը կկայանա մարտի 22-ին «Նաիրի» մարզադաշտում և կմեկնարկի 14։15-ին։



© ARMFOOTBALL.COM