«Բան ունես ասելու՝ արի, նստենք, խոսենք»,- Արսեն Ջուլֆալակյանը՝ Կարապետ Չալյանին

00:15   3 մարտի, 2020

Հունահռոմեական ոճի հայտնի ըմբիշ, ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը 24 TV-ին տված հարցազրույցում հերթական անգամ անդրադարձել է ըմբշամարտի 77 կգ քաշային կարգում տեղի ունեցած սկանդալին։

Խնդրին այն այն է, որ նույն քաշային կարգում հանդես է գալիս նաև Կարապետ Չալյանը և մարզչական խորհուրդը որոշել է հենց Չալյանին ուղարկել գալիք Օլիմպիական խաղերին, սակայն Արսենը պահանջում է դրանից առաջ միջազգային մեկ մրցաշար, որտեղ մասնակցեն ինքն ու Կարապետը և, ըստ արդյունքի, որոշվի այդ քաշում Օլիմպիական խաղերի մասնակիցը։

«Մամուլի ասուլիս տվեցի, ինչից հետո քաշիս մարզիկը որոշեց հարցազրույց տալ, որտեղ բացարձակ կեղծիքներ հնչեցվեցին։ Չասեմ, թե ինչ է հնչեցրել, ուղղակի, երբ անգրագետ, իր ստախոսությամբ հայտնի մեկը ելնում և փորձում է անձնական վիրավորանքներ հնչեցնել, համեմատվել մարդկանց հետ, որոնց հատկանիշներն ինքը չունի, որպեսի լինի մակարդակի բարձրացում կամ իջեցում՝ չգիտեմ, թե ինչքանով է տեղին մեկնաբանել դա։ 

Շատ հարցերի շուրջ վաղուց փաստերով խոսել ենք։ Այն, ինչ վերաբերվում է 2015-20 թթ․ մեր արդյունքներին՝ ամբողջը կա համացանցում։ Այն մարդը, ում արդեն կասկածում եմ մտավոր հասկացողության վրա․․․ Ինչի՞ համար եմ կասկածում, որովհետև դու բացատրում ես, իսկ նա նույնը կրկնում է։ Երբ ասում ես, որ անցած տարիների արդյունքները չեն կարող ազդել 2020 թ․-ի պայքարի վրա, որովհետև ամբողջ աշխարհում օգտգործվող մրցակցության այլ ոճ է ընտրվել՝ ասում է, թե նրան հաղթել եմ ու ես պետք է գնամ՝ ուրեմն, սեպտեմբերին ասեիք, որ նման բան կա։

Առաջարկում եմ․ արի, նստենք տաղավարում, զրուցենք։ Բան ունե՞ս ասելու՝ արի․․․ Նույնիսկ, եթե միայնակ չես կարող, խնդիր ունես գրագիտության հետ, հետդ մարդ բեր, ով քո փոխարեն զանգերին է պատասխանում կամ, միգուցե, գրում, խնդիր չկա, դուք 2-3 հոգով եկեք, ես՝ միայնակ»,- ասել է Ջուլֆալակյանը 24 TV-ի եթերում։

 

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում (24 TV)



© ARMFOOTBALL.COM