Հայտնի է ԵԼ-ի 1/8 եզրափակչի վերջին մասնակիցը

23:38   28 փետրվարի, 2020

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղում ավստրիական «Զալցբուրգը» տանը մրցեց գերմանական «Այնտրախտի» հետ։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։

Առաջին խաղում «Այնտրախտը» 4-1 հաշվով հաղթել էր մրցակցին և դիմակայության արդյունքում դուրս եկավ 1/8 եզրափակիչ։ Նշենք՝ խաղը պետք է կայանար երեկ՝ փետրվարի 27-ին, բայց հետաձգվել էր փոթորիկի պատճառով։

Հավելենք, որ արդեն կայացել է Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը։ «Այնտրախտն» ուժերը կչափի շվեյցարական «Բազելի» հետ։  



© ARMFOOTBALL.COM