Ֆոնսեկան խոսել է ԵԼ-ի 1/8 եզրափակչում «Ռոմայի» մրցակցի մասին

22:27   28 փետրվարի, 2020

Այսօր՝ փետրվարի 28-ին, կայացավ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը, որտեղ «Ռոմային» բաժին հասավ «Սևիլյան»։

Իսպանական ակումբի մասին խոսել է հռոմեական թիմի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան։

««Սևիլյան» Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի ամենաբարդ մրցակիցներից է։ Նրանք Իսպանիայի առաջնությունում այժմ 4-րդ հորիզոնականն են զբաղեցնում։ «Սևիլյան» ուժեղ թիմ ունի»,- 46-ամյա մասնագետի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

Նշենք՝ թիմերի միջև առաջին խաղը կկայանա մարտի 5-ին, պատասխանը՝ նույն ամսի 12-ին։



© ARMFOOTBALL.COM