ՇՈԿԱՅԻՆ. «Լիվերպուլը» կարող է զրկվել չեմպիոնությունից ԱՊԼ-ում

21:04   28 փետրվարի, 2020

Մեծ Բրիտանիայի կառավարությունը կարող է դադարեցնել Անգլիայի առաջնությունը Կորոնավիրուսի պատճառով, հաղորդում է Telegraph-ը։

Նշվում է, որ Անգլիայում ծայրահեղ մտահոգված են համաճարակի տարածման պատճառով և իշխանությունը ցանկանում է դադարեցնել բոլոր սպորտային իրադարձությունները։ Եթե դրանք դադարեցվեն՝ ԱՊԼ-ի այս մրցաշրջանի բոլոր արդյունքները կարող են չեղարկվել։

«Լիվերպուլը» մոտ է ընթացիկ մրցաշրջանում ԱՊԼ-ի չեմպիոն դառնալուն՝ մոտակա մրցակցի նկատմամբ 22 միավորի պաշարով գլխավորելով մրցաշարային աղյուսակը։



© ARMFOOTBALL.COM