ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Բենֆիկայի» նախկին ֆուտբոլիստը տեղափոխվեց «Ալաշկերտ»

19:17   28 փետրվարի, 2020

«Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել բրազիլացի ձախ եզրային Բրիան Սիլվա Գարսիայի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

27-ամյա ֆուտբոլիստը ժամանակին բրազիլական «Ամերիկա» թիմից տեղափոխվել է Լիսաբոնի «Բենֆիկա» և մեկ մրցաշրջան անցկացրել պորտուգալական գրանդ ակումբի երկրորդ թիմի կազմում:

2016-2017 թթ. Բրիանը հանդես է եկել բրազիլական Սերիա Ա-ում` պաշտպանելով լեգենդար «Կրուզեյրո» ակումբի գույները:

Արագավազ ֆուտբոլիստը հանդես է եկել բրազիլական Սերիա Բ-ի մի շարք թիմերում, իսկ նրա վերջին ակումբը Սերիա Բ-ն ներկայացնող CRB-ն էր:

Բրիան Գարսիան միացել է «Ալաշկերտին» բելեկյան հավաքի ընթացքում, մասնակցել է նաև փետրվարի 27-ին կայացած «Ուրարտուի» հետ ստուգողական հանդիպմանը:



© ARMFOOTBALL.COM