Լևանդովսկին կրկնեց Ռոնալդուի ռեկորդը

15:21   26 փետրվարի, 2020

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին Լոնդոնում գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Չելսիի» դեմ խաղում (3:0):

Լեհ խաղացողը 11 գոլով մրցաշարի լավագույն ռմբարկուն է: Այդ գնդակներից 9-ը նա խփել է արտագնա հանդիպումներում:

Gracenote Live-ը տեղեկացնում է, որ 31-ամյա ֆուտբոլիստը կրկնել է Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը, ով 2013-14թթ. մրցաշրջանում, երբ հանդես էր գալիս «Ռեալ Մադրիդի» կազմում,  նույնպես 9 գոլ է հեղինակել արտագնա մրցավեճերում:

Նշվում է, որ Լևանդովսկին նաև կրկնել է ՉԼ-ում իր անձնական ռեկորդը` 11 գոլ:



© ARMFOOTBALL.COM