Մյուլլեր. «Պետք չէ վախենալ «Չելսիից», նրանք լավագույնը չեն Եվրոպայում»

21:55   24 փետրվարի, 2020

«Բավարիայի» հարձակվող Տոմաս Մյուլլերը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում վաղը կայանալիք «Չելսիի» հետ արտագնա խաղի մասին։

««Չելսին» ունի երիտասարդ, տաղանդավոր ֆուտբոլիստներ։ Այն վարպետներով հագեցած թիմ է, որը, իսկպապես, կարող է խնդիրներ ստեղծել։ Մենք պետք է լավ նախապատրաստվենք և ուսումնասիրենք նրանց առավելությունները։

Այնուամենայնիվ, «Չելսին» Եվրոպայի լավագույն թիմը չէ։ Մենք չպետք է վախենանք նրանցից»,- Մյուլլերի խոսքերն է մեջբերում The Athletic-ը։



© ARMFOOTBALL.COM