«Հոֆենհայմն» առանց Ադամյանի ոչ-ոքի խաղաց Մ. «Բորուսիայի» հետ

21:15   22 փետրվարի, 2020

Բունդեսլիգայի 23-րդ տուրում «Հոֆենհայմը» հյուրընկալվելիս մրցեց Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հետ։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։

11-րդ րոպեին Մատիաս Գինտերը բացեց հաշիվը, իսկ խաղավերջում՝ ավելացված 3-րդ րոպեին, Լուկաս Մատեուսը միավոր փրկեց իր թիմի համար։

Նշենք, որ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանն արդեն ապաքինվել է վնասվածքից, բայց չկար հայտացուցակում։

«Հոֆենհայմը» 34 միավորով 7-րդն է, իսկ «Բորուսիան» ունի 43 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։



© ARMFOOTBALL.COM