Ռիվալդո. «Բերտվեյտի փոխարեն, «Բարսելոնան» կարող էր ակադեմիայից ֆուտբոլիստ վերցնել»

20:37   20 փետրվարի, 2020

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Ռիվալդոն քննադատել է կատալոնական ակումբին «Լեգանեսի» հարձակվող Մարտին Բերտվեյտին ձեռք բերելու համար։

«Անկեղծ ասած, չեմ հասկանում այդ տրանսֆերի իմաստը։ Առաջին հերթին, նրան ձեռք են բերել տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո, երկրորդը․ «Բարսելոնան» կարող էր երիտասարդ ֆուտբոլիստի վերցնել երկրորդ թիմից։

Թիմը սկսում է առաջընթաց գրանցել և իմաստ չկար նոր տրանսֆերի։ Ամենայն հարգանքով Բերտվեյտի նկատմամբ․ ես վստահ չեմ, որ նա անհրաժեշտ է «Բարսելոնային»։ Ընդ որում, ակումբը գնեց այն թիմի միակ հարձակվողին, որը փորձում է դուրս չմնալ Լա լիգայից։ Ամենայն հավանականությամբ, «Լեգանեսի» համար սա վնաս է»,- Ռիվալդոյի խոսքերն է մեջբերում AS-ը։

Հիշեցնենք՝ Բերտվեյնի համար կատալոնական ակումբը վճարել է 18 մլն եվրո։



© ARMFOOTBALL.COM