Կամո Հովհաննիսյանը մասնակցել է «Ռուբինի» նկատմամբ հաղթանակին (VIDEO)

17:58   19 փետրվարի, 2020

Բելեկում անցկավող հավաքի շրջանակում «Կայրաթն» ընկերական խաղ է անցկացրել «Ռուբինի» հետ: Ղազախական թիմը 3:2 հաշվով հաղթանակ է տոնել:

Առաջին կեսում «Կայրաթը» 3:0 հաշվով առավելություն է ունեցել, իսկ երկրոդում Լեոնիդ Սլուցկիի թիմը կրճատել է հաշիվը:

Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը «Կայրաթի» կազմում փոխարինման է մտել ընդմիջումից հետո: Նա կրկին գործել է իր հարազատ` աջ պաշտպանի դիրքում:

Ամբողջ հանդիպման տեսագրությունը



© ARMFOOTBALL.COM