Օգնություն ճիշտ ժամանակին. «Լիվերպուլի» դեմ խաղից առաջ ապաքինվել է «Ատլետիկոյի» առաջատարը

19:35   18 փետրվարի, 2020

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Լիվերպուլի» դեմ խաղի հայտացուցակում է հայտնվել «Ատլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան:

31-ամյա ֆուտբոլիստն ապաքինվել է վնասվածքից, որը ստացել էր 2019 թվականի նոյեմբերին:

Իսպանական թիմի հայտացուցակից դուրս են մնացել վնասվածքներ ունեցող Ժոաու Ֆելիշը, Կիրան Տրիպյեն և Էկտոր Էրրերան:

Հիշեցնենք, որ «Ատլետիկո» – «Լիվերպուլ» խաղը կկայանա այսօր` փետրվարի 18-ին:



© ARMFOOTBALL.COM