Պաշտոնական տրանսֆերից մեկ ամիս անց «Ռեալը» ներկայացրեց նորեկին (PHOTO)

19:15   18 փետրվարի, 2020

«Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում կայացել է Մադրիդի «Ռեալի» նորեկ Ռեյների շնորհանդեսը:

Բրազիլացին լուսանկարվել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ և մասնակցել մամուլի ասուլիսի:

Ուշագրավ է, որ «սերուցքայինները» 18-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի մասին հայտարարել էին դեռ հունվարի 20-ին: Այն կազմել էր 30 միլիոն եվրո:

Ռեյները սկզբնական շրջանում հանդես է գալու «Ռեալի» երկրորդ թիմում` «Կաստիլյայում»:



© ARMFOOTBALL.COM